Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Քնաբեր դեղամիջոցները լավացնում են հիշողությունը

Քնաբեր դեղամիջոցները լավացնում են հիշողությունը

ԱՄՆ-ի համալսարաններից մեկի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ քնաբեր դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ մտնում է զոլպիդեմ կոչվող նյութը, կարող են լավացնել հիշողությունը` կանխելով Ալցգեյմերի հիվանդության զարգացումը։ Այս մասին հաղորդում է Raut-ը:

 

Գիտնականները հուսով են, որ այս բացահայտումը կարող է հանգեցնել քնի բուժման նոր մեթոդների հայտնաբերմանը, որոնք կկարողանան լավացնել մեծահասակների հիշողությունը:

 

Ստացված արդյունքները հակասում են բազմաթիվ հետազոտությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ անքնության դեմ դեղամիջոցները շատ վատ ազդեցություն են ունենում առողջության, այդ թվում՝ հիշողության վրա։

 

Գիտնականները պնդում են, որ ուղեղի վրա բացասական ազդեցություն են թողնում այնպիսի նյութեր, ինչպիսիք են տեմազեպամը և դիազեպամը. դրանք 50 %-ով մեծացնում են հիշողության կորստի հավանականությունը: Իսկ զոլպիդեմը նման հատկություն չունի, այդ պատճառով այն կարելի է կիրառել անքնության դեպքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ